ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

«Տետր Alpha»

«Տետր Alpha»
19.07.2013 | 23:21

Հուլիսի 19–ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ուեցավ փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԼԵՎՈՆ-ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ «Տետր Alpha> գրքի շնորհանդեսը:
Միջոցառման բացման արարողությունը վստահված էր թավջութակահար Լևոն Առաքելյանին, ով ներկայացրեց Բախի ստեղծագործություններից մի քանիսը: Գրքի շնորհանդեսի պատվավոր հյուրերի ցանկում էր ԵՊՀ նախկին դասախոս, այժմ Կանադայում բնակվող պրոֆեսոր Հակոբ Բարսեղյանը, ով Լևոն-Հարություն Աբրահամյանի հետ կապված պազմաթիվ հետաքրքիր և զվարճալի պատմություններ պատմեց:
Շնորհակալանքի խոսք ասաց նաև պրոֆեսորը՝ պատասխանելով ներկաների բազմաթիվ հարցերի:
Ռուսալեզու «Տետր Alpha»-ն նվիրված է ժամանակակից քննադատական փլիսոփայությանը: Գրքում պարզաբանվում են փիլիսոփայական մտածողության սկզբունքները, որոնք առնչվում են Կանտի հիմանադրույթներին:
Հակոբ Բարսեղյանը, ով պրեֆեսորի նախկին ուսանողն ու նրա գործի շարունակողն է, irates.am- ի հետ զրույցում ասաց. «Նա այն մարդկանցից չէ, ումից պետք է քարոզ սպասել: Նա գործի մարդ է: Հիշում եմ՝ անգամ եղել են դեպքեր, երբ գնացել ենք նրանց տուն և լռել»:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտին պրոֆեսոր Լևոն-Հարություն Աբրահամյանը նշեց իր ծննդյան 85-ամյակը:

Մարիամ ՀՈՎՈՒՆԻ

Դիտվել է՝ 2974

Մեկնաբանություններ